Ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը:
Ծրագրի շահառուները աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Փոքր բիզնեսի ծրագրի
Ծրագիրն ունի երկու ենթածրագիր.
ենթածրագիր 1. աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, որի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1,350.0 հազար դրամ է:
ենթածրագիր 2. աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում, որի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1,200.0 հազար դրամ է: