Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակն է՝ գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելը:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝
Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են ՀՀ մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և /կամ սահմանամերձ բնակավայրերում:
Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք:
Սույն ծրագրի կարգին համապատասխան գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել մեկից ավելի անգամ:
Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ հետևյալ անձանց՝
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը երեք ամիս է:
Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված գործազուրկին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 5000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
Ներկայացված ծրագրի կազմակերպման և իրականացման վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Ձեր բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն: