Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում

Այցելության համար դրամական օգնության նպատակն է՝ անմրցունակ անձանց ակտիվացումը, ինքնուրույն աշխատանքի տեղավորվելուն նպաստումը և կայուն զբաղվածության ապահովումը: 

Անմրցունակ անձին այցելության համար դրամական օգնությունը տրվում է առաջնահերթ, եթե.

  • նա հաշմանդամություն ունեցող անձ է,
  • նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ,
  • նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս,
  • նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:
 Այցելության համար դրամական օգնությունը և ֆինանսական միջոցների տրամադրումը. 
  • Այցելության համար դրամական օգնությունն անմրցունակ անձանց տրամադրվում է ծրագրով սահմանված չափերին համապատասխան գործատուին այցելելու հետ կապված տրանսպորտային, ինքնակենսագրության կազմման, գործատուին պատշաճ մակարդակով ներկայանալու նպատակով:
  • Այցելության համար դրամական օգնությունն անմրցունակ անձանց տրամադրվում է ամսական կտրվածքով, ՀՀ կառավարության հաստատած` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվող ուղեգրերով գործատուներին այցելության դեպքում:
Ուղեգրով գործատուին այցելելու համար անմրցունակ անձին ծրագրի իրականացման ընթացքում տրվում է դրամական օգնություն՝ մինչև 25000 դրամի չափով, ընդ որում` յուրաքանչյուր այցելության համար՝ 5000 դրամ:

Այցելության համար դրամական օգնության ծրագրում անմրցունակ անձը կարող է ընդգրկվել մեկ անգամ` առավելագույնը երեք ամիս տևողությամբ, ընդ որում, ամիսները հաշվարկվում են անընդմեջ` սկսած այցելության համար դրամական օգնության ծրագրում ընդգրկելու օրվանից:

Այցելության համար դրամական օգնություն ծրագրով ստացված ֆինանսական միջոցները վերադարձվում են անմրցունակ անձանց կողմից՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում:
 

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ: