Ծրագրի նպատակն է` աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորությունների ընձեռման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովումը:
Ծրագրի շահառուները անմրցունակ անձինք են:
Անմրցունակ անձըն այս ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքն անմրցունակ յուրաքանչյուր անձի համար կազմում է 100.000 դրամ:
Անմրցունակ անձանց, որոնց զբաղվածության տարածքային կենտրոնն առնվազն երեք ամսվա ընթացքում հարմար աշխատանքի չի տեղավորում, որպես աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորություն, տրամադրում է աջակցություն համապատասխան հավաստագիր՝ ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու համար (փոխհատուցման հավաստագրի ձևը հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը):
Փոխհատուցման հավաստագրի միջոցով փոխհատուցումը տրամադրվում է այն աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին, որոնք նախարարության հետ համագործակցելու նպատակով ստորագրել են համագործակցության հուշագիր, հաշվառված և ներառված են նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:
Փոխհատուցման հավաստագրի վճարման փուլերը.
Անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը տրամադրվող փոխհատուցման հավաստագրի արժեքը վճարվում է հետևյալ փուլերով`
1. գումարի ընդհանուր արժեքի 5 %-ը փոխանցվում է անմրցունակ անձի հետ աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո,
2. գումարի ընդհանուր արժեքի 25 %-ը փոխհատուցվում է ոչ պետական կազմակերպությանը, վերջինիս կողմից անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց հետո,
3. գումարի մնացած մասը` 70%-ը փոխանցվում է անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց մեկ տարի հետո, եթե այդ ընթացքում վերջինս շարունակում է աշխատել ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ: