Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Նորացված ծրագիր` տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար

Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար 2008-2012թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարությունն իրականացրել է «Արև» համակարգի ուսուցման և համակարգչի տրամադրման ծրագիրը` ՀՀ կառավարության 2008թ. մարտի 6-ի N 211-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է 80 անձ: Աշխատանքների կազմակերպման և իրականացման շրջանակներում որոշակի դժվարություններ կային շահառուների հասցեական ընտրության, ընթացիկ մոնիթորինգի և արդյունավետության օբյեկտիվ գնահատման գործընթացներում:
Հիմք ընդունելով ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությամբ ընդունված զբաղվածության ակտիվ քաղաքականության նոր մոտեցումները, 2013  թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամությունունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձանց ուսուցման և աշխատատեղի հարմարեցման շրջանակներում համակարգչի տրամադրման ծրագիրը", որով նախատեսվում է 2013թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում` կարիքների գնահատման հիման վրա համալիր աջակցությամբ ապահովել տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձանց կայուն զբաղվածությունը, մասնավորապես աջակցելով հետևյալ ուղղություններով.
1.   «Արև» համակարգի ուսուցում,
2.    աշխատատեղի հարմարեցման շրջանակում համակարգչի տրամադրում,
3.    ըստ անհրաժեշտության` աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
ծրագրում ընդգրկվելու համար տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողաշխատանք փնտրող անձինք կարող են դիմել իրենց բնակության վայրը սպասարկող` «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության համապատասխան մարզային կամ տարածքային կենտրոն: Կարող են դիմել նաև ծրագրի շրջանակում համագործակցելու ցանկություն ունեցող գործատուները:

Աղբյուրը`  http://www.mss.am/home/show_news.php?id=720&home=0

 

Տեսողական խնդիրներ ունեցող 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալության կողմից իրականացվող «Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձանց ուսուցման և աշխատատեղի հարմարեցման շրջանակներում համակարգչի տրամադրման» ծրագրի իրականացման արդյունքները: