Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

WAPES-ին անդամակցություն

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը
Զբաղվածության Հանրային Ծառայությունների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ

(World Association of Public Employment Services)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը 2009թ նոյեմբերի 6-ի դրությամբ Զբաղվածության Հանրային Ծառայությունների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ է: 

 

Հիմք ընդունելով ս/թ հոկտեմբերի 19-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ տիկին Սոնա Հարությունյանի և «Հայաստանում համայնքային և տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար պարոն Դետլեֆ Բարթի կողմից Ասոցիացիայի նախագահ պարոն Քրիստիան Չարպիին ուղղված համատեղ դիմում-նամակը` ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Ասոցիացիային անդամակցելու և ԳՏՀ կողմից անդամակցության ծախսերը հոգալու պատրաստակամության վերաբերյալ, պարոն Չարպին դրական եզրակացությամբ պատասխան է ուղարկել տիկին Հարությունյանին:  

 

ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն արդեն իսկ ունի տարբեր երկրների զբաղվածության կառույցների հետ համագործակցության փորձ, ուստի Հայաստանի անդամակցությունը երկուստեք կլինի նպատակային, արդյուանվետ, և սրանից կշահեն ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ անդամակից այն բոլոր երկրների զբաղվածության ոլորտները, որոնց հետ առաջիկա տարիներին Ասոցիացիայի միջոցառումների շրջանակներում կծավալվի համագարծակցություն: 

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի