Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

2011թ. նոյեմբեր

 Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 
2011թ.  դեկտեմբերի 1-ի  դրությամբ
 

 

Պաշտոնապես գրանցված գործազրկության միջին ամսական  մակարդակը հանրապետությունում 2011 թ. նոյեմբերին տարեսկզբի նկատմամբ նվազել է 1 %-ով և կազմում է 6.0%:
2011թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 82.8 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 13.1%-ով (95.3հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 11.2%-ով (93.2 հազ. մարդ): Աշխատանք փնտրողներից 19215-ը երիտասարդ են, իսկ 14661-ը`գործազուրկ: Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.9%-ը կամ 69.5 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13%-ով (79.9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 11.8 %-ով (78.8 հազ. մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  71.4%-ը, կամ 49.6 հազ. մարդ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2011թ. դեկտեմբերի   1-ի դրությամբ գրանցված գործազրկության աճի տեմպն ըստ մարզերի և Երևան քաղաքի. /նախորդ տարվա նուն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, տես գրաֆիկը /.  

Դեկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 15471 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է  24.4 %-ով  (20467 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 18.7%-ով (19030 մարդ):
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10125 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 2817-ը երիտասարդներ են:
Նոյեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել 1897 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է  6.6% -ով (2031 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է` 24.5%-ով (1432 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 1120-ը բանվորական է, իսկ 777-ը ծառայողական: Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 343-ը լրացվել է, 1139-ը կրկնվող են /կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով/:
Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների (մարզերում), հաշվապահների, բուժքույրների, դասավանդողների, ծրագրավողների, մենեջերների, գործակալների, առաքիչների, համակարգչային օպերատորների, համակարգչային դիզայներների, համակարգչային վերանորոգողների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, ատաղձագործների, փականագործների, ավտովերանորոգողների,  վարորդների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, որմնադիրների, կարող-գործողների, վերելակավարների  և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվել են զբաղվածության կարգավորմանն ուղղված  պետական ծրագրեր:
2011 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ են իրականցվել են  հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 213 աշխատանք փնտրող, որից 110 –ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 79 աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 151 գործազուրկ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  կազմակերպվել է 1574 աշխատանք փնտրողի ( 1194 գործազուրկ, 100 հաշմանդամ և 275 գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերեր, երկարամյա ծառայության, արտոնյալպայմաններովև մասնակի կենսաթոշակ ստացող 5) ուսուցման համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող  մասնագիտություններով  դասընթացներ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում>> ծրագրով 31 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Մասնագիտություն ունեցող սակայն մասնագիտական աշխատանքային ստաժ չունեցող գործազուրկների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում» ծրագրով` ընդգրկվել է  203 գործազուրկ
«Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ» ծրագրով` ընդգրկվել է  6հաշմանդամ
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 105 ծրագիր,  1197 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ: 
ՄԱԿ-ի  հետ համատեղ իրականացվել է մասնագիտական ուսուցման  24 դասընթացներ թվով 150 աշխատանք փնտրողի համար, որից 71 տեղավորվել է աշխատանքի: 

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի