Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Աշխատանքի տոնավաճառ 2008

2008թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության նախաձեռնությամբ՝ Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի շրջանակներում, ինչպես նաև գերմանական GVG կազմակերպության աջակցությամբ աշխատանքի տոնավաճառներ են կազմակերպվել Երևան, Աբովյան և Գորիս քաղաքներում, ինչպես նաև աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել Գյումրի քաղաքում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության կողմից` ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման (ՍՊՀՀ) ծրագրի աջակցությամբ:

Քաղաք Երևան

 

2008թ. հունիսի 14-ին Երևան քաղաքում (Դինամո մարզադահլիճ, Վարդանանց 69) կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ` տարբեր ոլորտներ ներկայացնող 56 գործատուների և շուրջ 6000 աշխատանք փնտրողների մասնակցությամբ:
Տոնավաճառի արդյունքում, համաձայն զբաղվածության կենտրոնների կողմից տրամադրված տեղեկատվության, աշխատանքի է տեղավորվել շուրջ 60 անձ:

Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան

 

Մարզում առաջին աշխատանքի տոնավաճառը կազմակերպվեց 2008թ. մայիսի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ("Հայ-ռուս" ժողովուրդների բարեկամության թանգարան): Տոնավաճառին մասնակցեցին Աբովյանի, Հրազդանի և Եղվարդի 30 խոշոր գործատուներ և մոտ 1500 աշխատանք փնտրողներ: Տոնավաճառի արդյունքում, համաձայն զբաղվածության տարածքային կենտրոնների տրամադրած տեղեկատվության, աշխատանքի է տեղավորվել շուրջ 96 անձ:

 Սյունիքի մարզ, քաղաք Գորիս

 

2008թ. մայիսի 31-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում (պետական թատրոնի շենք) կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող Մեղրիի, Գորիսի, Սիսիանի և Կապանի 38 գործատուներ և 1000 աշխատանք փնտրողներ:
Տոնավաճառի արդյունքում, համաձայն զբաղվածության տարածքային կենտրոնների տրամադրած տեղեկատվության, աշխատանքի է տեղավորվել շուրջ 67 անձ:
Վերը նշված աշխատանքի տոնավաճառների կազմակերպմանը մասնակցել են նաև Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը, Մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության ասոցիացիան, DVV International կազմակերպությունը, Ազգային ՏԵՄՊՈՒՍ ծրագրի գրասենյակը, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի կարիերայի խնդիրներով զբաղվող ստորաբաժանումները:

Շիրակի մարզ, ք. Գյումրի

 

2008թ. հոկտեմբերի 14-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի "Արագած" մարզամշակութային կենտրոնում (Մ. Մկրտչյան 49, 2-րդ հարկ) կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ, համագործակցելով նաև Շիրակի մրցունակության կենտրոնի, ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղի, "Ցայգ" ՍՊԸ-ի, "Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի" և Գյումրիի Տնտեսագիտական խորհրդատվական ընկերության հետ: Տոնավաճառին մասնակցել են  շուրջ 41 գործատու և ավելի քան 1000 աշխատանք փնտրող, ներկայացվել է մոտ 150 թափուր աշխատատեղ:

 

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի