Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը
2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ
Պաշտոնապես գրանցված գործազրկության միջին ամսական մակարդակը հանրապետությունում 2011 թ. հոկտեմբերին տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.6 %-ով և կազմում է 6.4%:
2011թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 82.6 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.7 %-ով (98.0հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 11.4 %-ով (93.2 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.6 %-ը կամ 70.7 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.9 %-ով (82.1 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 10.3 %-ով (78.8 հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.7%-ը, կամ 50.0 հազ. մարդ:
“Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության տվյալներով 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված գործազրկության աճի տեմպն ըստ մարզերի և Երևան քաղաքի. /նախորդ տարվա նուն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, տես գրաֆիկը /.

Հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 16673 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24.4%-ով (22063 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 12.4%-ով (19030 մարդ):
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 8377 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 2317-ը երիտասարդներ են: Աշխատանքի տեղավորվածների 4.0%-ը տեղավորվել է գյուղատնտեսության, 3.7%-ը` հանքարդյունաբերության, 19.7%-ը` մշակող արդյունաբերության, 2.9%-ը` էներգետիկայի, գազի , ջրի արտադրության և բաշխման, 16.7%-ը` առևտրի և սպասարկման, 4.9%-ը կացության և հանրային սննդի կազմակերպման, 15.2%-ը` շինարարության, 5.4%-ը` տրանսպորտի, 5.2%-ը կրթության, 4.1%-ը առողջապահության, 11.2%-ը կոմունալ սոցիալական և անհատական ծառայությունների մատուցման և 7%-ը տնտեսության այլ ճյուղերում:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել 2093 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 18.4% -ով (1767 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է` 29.7% -ով (1614 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 1368-ը բանվորական է, իսկ 725-ը` ծառայողական: Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 1638-ը լրացվել է, 783-ը կրկնվող են /կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով/:
Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների /83/ (մարզերում), հաշվապահների, բուժքույրների, դասավանդողների, ծրագրավողների, մենեջերների, գործակալների, առաքիչների, համակարգչային օպերատորների, համակարգչային դիզայներների, համակարգչային վերանորոգողների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, ատաղձագործների, փականագործների, ավտովերանորոգողների, վարորդների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, որմնադիրների, կարող-գործողների, վերելակավարների և այլ բանվորական մասնագիտություններով են:
Ըստ կրթական ցենզի հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 0.04%-ը նախորդ տարվա 0.03%- ի փոխարեն, բարձրագույն կրթություն ունեցողների թիվը` գործազուրկների թվի 16.3%-ը` նախորդ տարվա 14.6%-ի փոխարեն, թերի բարձրագույն կրթություն ունեցողների թիվը` 0.26%, նախորդ տարվա`0.37%-ի փոխարեն, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 22.6%-ը նախորդ տարվա 22.0%-ի փոխարեն, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.5%-ը, նախորդ տարվա` 7.1%-ի փոխարեն, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 47.4 %-ը նախորդ տարվա 49.5 %-ի փոխարեն, հիմնական ընդհանուր կրթություն ունեցողները` 5.5%-ը, նախորդ տարվա 5.2%-ի փոխարեն, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները`0.9%-ը , նախորդ տարվա 0.6%-ի փոխարեն, տարրական կրթություն ունեցողները` 0.5%-ը, նախորդ տարվա` 0.6%-ի փոխարեն:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-18 տարեկանները կազմում են 0.6%` նախորդ տարվա 0.6%-ի փոխարեն, 19-24 տարեկանները` 7.4% նախորդ տարվա 6.3%-ի փոխարեն, 25-30 տարեկանները` 12.5% նախորդ տարվա 11.8%-ի փոխարեն, 31-34 տարեկանները` 9.4% նախորդ տարվա 9.9%-ի փոխարեն, 35-45 տարեկանները` 26.6% նախորդ տարվա 27.0%-ի փոխարեն, 46-54 տարեկանները` 26.8% նախորդ տարվա 27.7%-ի փոխարեն, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.7%` նախորդ տարվա 16.7%-ի փոխարեն:
1-3 տարի գործազրկության տևողություն ունեցողները կազմում են 35.9%, նախորդ տարվա 33.1%-ի փոխարեն, 3 տարի և ավելի գործազրկության տևողություն ունեցողները` 22.4% նախորդ տարվա 22.3 %-ի փոխարեն: Երկարատև գործազուրկներն աշխատաշուկայում դարձել են անմրցունակ, հատկապես 45 և ավելի տարիք ունեցողները:
Աշխատաշուկայի լարվածությունն մեղմելու նպատակով իրականացվել են զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական ծրագրեր:
2011 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ են իրականցվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 171 աշխատանք փնտրող, որից 88–ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 79 աշխատանք փնտրող:
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 121 գործազուրկ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 1400 աշխատանք փնտրողի ( 1137 գործազուրկ, 83 հաշմանդամ և 180 գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերեր) ուսուցման համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով դասընթացներ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 21 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային ստաժ չունեցող գործազուրկների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում » ծրագրով` ընդգրկվել է 63 գործազուրկ:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 105 ծրագիր, 1197 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ:
ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվել է մասնագիտական ուսուցման 21 դասընթացներ թվով 150 աշխատանք փնտրողի համար, որից 70 տեղավորվել է աշխատանքի, իսկ 77 /փախստական/ աշխատանք փնտրողների համար դասընթացների կազմակերպման գործընթացն սկսվել է: