Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

2011թ. հունիս

Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 

2011թ.  հուլիսի 1-ի  դրությամբ


2011թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.4 %-ով և կազմում է 6.6%: 
2011թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 88.3 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.7 %-ով (101.2հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 5.5 %-ով (93.2 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 84.0 %-ը կամ 74.1 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.4 %-ով (84.8 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.9 %-ով (78.8 հազ. մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  69.8%-ը, կամ 51.7 հազ. մարդ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2011թ. հուլիսի   1-ի դրությամբ գրանցված գործազրկության աճի տեմպն ըստ մարզերի և Երևան քաղաքի. / նախորդ տարվա նուն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, տես գրաֆիկը /. 
 

Հուլիսի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 18325 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է  25.9 %-ով (24748 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 3.8 %-ով (19030 մարդ) : 
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 5641 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 1483-ը երիտասարդներ են:
Հունիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1814  թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է  12.0% -ով (1619 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 12.7 % -ով (1579 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 1033-ը բանվորական է, իսկ 746-ը ծառայողական: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների /117/ (մարզերում), բուժքույրների, դասավանդողների, հաշվապահների, դաստիարակների, մենեջերների, խոհարարների, վարորդների, կարողների, դիզայներների, գործակալների, առաքիչների, վաճառողների, մատուցողների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, կոշկագործների, փականագործների, վերելակավարների, հացթուխների,  և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրով  հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 119 աշխատանք փնտրող, որից 55–ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 116 աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 86 գործազուրկ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  կազմակերպվել է 970 գործազուրկի, 60 հաշմանդամի և 148 գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերի ուսուցման համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող  մասնագիտություններով  դասընթացներ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 7 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 105 ծրագիր,  1197 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ: 
ՄԱԿ-ի  հետ համատեղ իրականացվել է մասնագիտական ուսուցման  21 դասընթացներ թվով 150 աշխատանք փնտրողի համար: Նրանցից 70-ն  ըստ պայմանագրի կտեղավորվեն աշխատանքի:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի