Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը
2011թ. հունիսի 1-ի դրությամբ
2011թ. հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.3 %-ով և կազմում է 6.8%: 2011թ.-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 90.1 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.5 %-ով (101.8 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 3.3 %-ով (93.2 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.2 %-ը կամ 75.0 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.2 %-ով (84.9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 4.8 %-ով (78.8 հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 69.7%-ը, կամ 52.3 հազ. մարդ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2011թ. հունիսի 1-ի դրությամբ գրանցված գործազրկության աճի տեմպն ըստ մարզերի և Երևան քաղաքի. / նախորդ տարվա նուն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, տես գրաֆիկը /.

Հունիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 18540 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 26.9 %-ով (25373 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 2.6 %-ով (19030 մարդ) :
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 4541 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 1150-ը երիտասարդներ են:
Մայիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել 1619 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 15.7 % -ով (1399 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 12.4 % -ով (1440 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 942-ը բանվորական է, իսկ 677-ը` ծառայողական: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների /114/ (մարզերում), բուժքույրների, դասավանդողների, հաշվապահների, դաստիարակների, մենեջերների, խոհարարների, վարորդների, կարողների, դիզայներների, գործակալների, առաքիչների, վաճառողների, մատուցողների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, կոշկագործների, փականագործների, վերելակավարների, հացթուխների, և այլ բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրով հունիսի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 84 աշխատանք փնտրող, որից 35–ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 115 աշխատանք փնտրող:
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 69 գործազուրկ:
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 529 գործազուրկի, 37 հաշմանդամի և 76 գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերի ուսուցման համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով դասընթացներ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 4 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 105 ծրագիր, 1197 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ:
ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվել է մասնագիտական ուսուցման 21 դասընթաց` թվով 150 աշխատանք փնտրողի համար: Նրանցից 70-ը` համաձայն պայմանագրի, կտեղավորվեն աշխատանքի: