Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

2011թ. ապրիլ

 Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը

 2011թ.  մայիսի 1-ի  դրությամբ

 

2011թ. մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.3 %-ով և կազմում է 6.8%: 2011թ.-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 91.9 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.7 %-ով (101.7 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 1.4 %-ով (93.2 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 82.1 %-ը կամ 75.4 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.0 %-ով (85.2 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 4.3 %-ով (78.8 հազ. մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  69.7%-ը, կամ 52.6 հազ. մարդ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2011թ. մայիսի   1-ի դրությամբ գրանցված գործազրկության աճի տեմպն ըստ մարզերի և Երևան քաղաքի. /նախորդ տարվա նուն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, տես գրաֆիկը /.

Մայիսի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 18386 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է  42.0 %-ով (26112մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 3.4 %-ով (19030 մարդ) : 
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 3447 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 880-ը երիտասարդներ են:
Ապրիլ ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1399  թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է  6.4 %-ով (1309 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 0.1 % -ով (1396 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 710-ը բանվորական է, իսկ 689-ը ծառայողական: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների /157/ (մարզերում), բուժքույրների, դասավանդողների, հաշվապահների, դաստիարակների, մենեջերների, խոհարարների, վարորդների, կարողների, դիզայներների, գործակալների, առաքիչների, վաճառողների, մատուցողների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, կոշկագործների, փականագործների, վերելակավարների, հացթուխների,  և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրով  մայիսի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 54 աշխատանք փնտրող, որից 25 –ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 143 աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 45 գործազուրկ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  կազմակերպվել է 382 գործազուրկի, 26 հաշմանդամի և 53 գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերի ուսուցման համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող  մասնագիտություններով  դասընթացներ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 2 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 106 ծրագիր,  1221 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ: 
ՄԱԿ-ի  հետ համատեղ իրականացվել է մասնագիտական ուսուցման  21 դասընթացներ թվով 150 աշխատանք փնտրողի համար: Նրանցից 70-ն  ըստ պայմանագրի կտեղավորվեն աշխատանքի:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի