Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Աշխատանքի տոնավաճառ 2009

2009թ-ի ընթացքում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ և "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության նախաձեռնությամբ տեղի են ունեցել աշխատանքի տոնավաճառներ` Գյումրի, Դիլիջան, Վանաձոր, Արտաշատ, Կապան և Հրազդան քաղաքներում:

Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 30 գործատու, և շուրջ 3000 աշխատանք փնտրող: Ներկայացվել է 106 առկա և շուրջ 1004 սպասվող թափուր աշխատատեղ: Համաձայն Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 106  աշխատանք փնտրող:
 
Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան
Տոնավաճառին մասնակցել են 35 գործատու և շուրջ 1000 աշխատանք փնտրող, ներկայացվել է 23 առկա և շուրջ 34` սպասվող թափուր աշխատատեղ: Դիլիջանում տոնավաճառի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թիվն է 8 անձ:

Լոռու մարզ, քաղաք Վանաձոր
Աշխատանքի  տոնավաճառին մասնակցել են  32 գործատու և շուրջ 3300 աշխատանք փնտրող, ներկայացվել է շուրջ 1008 առկա և 954 սպասվող թափուր աշխատատեղ, տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 67 անձ:

Արարատի մարզ, քաղաք Արտաշատ
Աշխատանքի  տոնավաճառին մասնակցում էին 42 գործատու, ներկայացված թափուր աշխատատեղերի թիվն էր շուրջ 70 առկա և սպասվող` 35: Տոնավաճառ այցելած աշխատանք փնտրողների թիվը գերազանցում էր 600-ը: Տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 12 անձ:  

Սյունիքի մարզ, քաղաք Կապան
Տոնավաճառին մասնակցել են  43 գործատու, ներկայացվել է 100 առկա և 40 սպասվող թափուր աշխատատեղ, տոնավաճառ  այցելած աշխատանք փնտրողների թիվը շուրջ 1800:  Ըստ Կապանի մարզային կենտրոնի կողմից ներկայացված տվյալների տոնավաճառի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թիվն է  22  անձ:

Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան 
Տոնավաճառին մասնակցել են 36 գործատու, և շուրջ 1050 աշխատանք փնտրող: Ներկայացվել է  56 առկա և 37 սպասվող թափուր աշխատատեղ: Համաձայն Հրազդանի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 5 անձ:
Ընդհանուր առմամբ կազմակերպված աշխատանքի տոնավաճառներին մասնակցել են 218 գործատու, շուրջ 10750 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել են 1363 առկա և 2104  սպասվող թափուր աշխատատեղ: Նշված տոնավաճառների արդյունքում, ըստ զբաղվածության կենտրոնների կողմից ներկայացված տվյալների  աշխատանքի է տեղավորվել 220 աշխատանք փնտրող, սակայն այս ցուցանիշը ենթակա է փոփոխության:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի