Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը
2011թ. ապրիլի 1-ի դրությամբ
2011թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 92.5 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 9.5%-ով (101.3 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 0.8%-ով (93.2 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.8 %-ը կամ 76.5 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.4%-ով (84.4 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 3.0%-ով (78.8 հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 69.8%-ը, կամ 53.4 հազ. մարդ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2011թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցված գործազրկության աճի տեմպն ըստ մարզերի և Երևան քաղաքի. / նախորդ տարվա նուն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, տես գրաֆիկը /.

Ապրիլի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 18578 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41.5 %-ով (26282մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 2.4 %-ով (19030 մարդ) :
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 2431 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 652-ը երիտասարդներ են: Աշխատանքի տեղավորվածների 18.8%-ը տեղավորվել է մշակող արդյունաբերության, 20.4%-ը` առևտրի և սպասարկման, 15.2%-ը` շինարարության, 5.4 %-ը` տրանսպորտի ու կապի և 40.2%-ը տնտեսության այլ ճյուղերում:
Բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 15.0 %-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 22.9%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 7.0%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 49.1%-ը, հիմնական ընդհանուր կրթություն ունեցողները` 5.4%-ը, տարրական կրթություն ունեցողները` 0.6%-ը, նախորդ տարվա`0.62%-ի փոխարեն:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-18 տարեկանները կազմում են 0.7%, 19-24 տարեկանները` 6.7%, 25-30 տարեկանները` 12.2%, 31-34 տարեկանները` 9.8 %, 35-45 տարեկանները` 26.6 %, 46-54 տարեկանները` 27.4%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.6%:
Շարունակում է բարձր մնալ 1 տարի և ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողների թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 55.6%-ը, կամ 42.6 հազ. մարդ:
Մարտ ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել 1309 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 13.7 % -ով (1151 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 5.9 % -ով (1236 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների (մարզերում), հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, դաստիարակների, անասնաբույծների, մենեջերների, խոհարարների, վարորդների, կարողների, դիզայներների, գործակալների, առաքիչների, վաճառողների, մատուցողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարաների, էլեկտրիկների, եռակցողների, ատաղձագործների, որմնադիրների, ներկարարների, կոշկագործների, հղկողների, փականագործների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների, հրշեջների և այլ բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրով ապրիլի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 37 աշխատանք փնտրող, որից 19 –ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 166 աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 27 գործազուրկ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 104 գործազուրկի և 7 հաշմանդամի համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով դասընթացներ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 2 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի: