Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

2011թ. փետրվար

 Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 
2011թ.  մարտի 1-ի  դրությամբ


2011թ.-ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 92.6 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.1 %-ով (99.7 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 1.2%-ով (93.2 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.4 %-ը կամ 77.2 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.7 %-ով (83.6 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2.0 %-ով (78.8 հազ. մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  69.8%-ը, կամ 53.9 հազ. մարդ:
“Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության տվյալներով 2011թ. մարտի   1-ի դրությամբ գրանցված գործազրկության աճի տեմպն ըստ մարզերի և Երևան քաղաքի. / նախորդ տարվա նուն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, տես գրաֆիկը /.

 

Մարտի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 18459 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է  29.4 %-ով (26131մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 3.0 %-ով (19030 մարդ) : 
2011 թ. միայն 2 ամսվա ընթացքում գրանցվել է գործազրկության նպաստի կասեցման 142 դեպք, որից 113 –ը մեկ հարմար աշխատանքից հրաժարման համար և դադարեցման 563 դեպք,  որից  13-ը` երկու անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու համար: Արդյունքում  տնտեսվել է 41728.0 հազ. դրամ, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  0.9%-ով  (41354.0  հազ. դրամ):
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1466 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.8 %-ով (1557 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 423-ը երիտասարդներ են:
Փետրվար ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1151  թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է  19.2 % -ով (966 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 29.8 % -ով (887 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների (մարզերում), հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, մենեջերների, խոհարարների, վարորդների, կարողների, գործակալների, առաքիչների, վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարաների, էլեկտրիկների, եռակցողների, հղկողների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների, հրշեջների  և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրով  մարտի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 25 աշխատանք փնտրող, որից 11 –ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 175 աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 17  գործազուրկ է,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  բանակցային փուլում է գտվում  214 գործազուրկի և 14 հաշմանդամի համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող  մասնագիտություններով  կազմակերպվող դասընթացները:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 1 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի