2011թ. Հունվար
Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2011թ. փետրվարի 1-ի դրությամբ
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2011թ. փետրվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը կազմում է 6.9%: Այն հանրապետության միջինից բարձր է Լոռու` 10.9%, Սյունիքի` 10.9 %, Շիրակի` 10.3 %, Կոտայքի` 9.3%, Տավուշի` 8.6%, մարզերում և Երևան քաղաքում 8.1%: 2011թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 92.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.5 %-ով (100.2 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է 78.0 հազ մարդ կամ աշխատանք փնտրողների 84.1%-ը: մարդ: Գործազուրկներից 54.6 հազարը կամ 70.0 %-ը կանայք են: Աշխատանք փնտրողների թվում 19.7 հազարը կամ 21.2%-ը երիտասարդներ են: Նրանցից 15.0 հազարը գործազուրկ են: Աշխատանք փնտրող երիտասարդների շուրջ 16.4 հազարը առաջին անգամ աշխատանք փնտրողներ են: Փետրվարի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ ստացողների թվաքանակը կազմում է շուրջ 18899 գործազուրկ, որոնց թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 131 մարդով: Տարեսկզբից արձանագրվել է գործազրկության նպաստի կասեցման 63 և դադարեցման 283 դեպք, որի արդյունքում տնտեսվել է 20.7 մլն դրամ: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 631 աշխատանք փնտող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10.6 %-ով (564մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 391-ը կանայք են, 161 –ը` երիտասարդներ: Զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրի իրականացման գործընթացն սկսվել է:
|