Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Դեկտեմբեր

Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը
2010թ. դեկտեմբերի 31-ի  դրությամբ

 

  “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության տվյալներով 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ նվազել է  0.2 տոկոսային կետով և կազմում է 6.9%: Այն հանրապետության միջինից բարձր է  Լոռու` 11.1%,  Սյունիքի` 10.1 %, Շիրակի` 9.6 %, Կոտայքի` 9.3%, Տավուշի` 8.7%, մարզերում և Երևան քաղաքում 8.1%: 
2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է  93.6 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.7 %-ով (99.3հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է 79.5 հազ մարդ կամ աշխատանք փնտրողների 84.9%-ը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.9 %-ով (78.0 հազ. մարդ: Գործազուրկներից 55.1 հազարը կամ 69.9 %-ը կանայք են: Աշխատանք փնտրողների թվում 19.7 հազարը կամ  21.2%-ը  երիտասարդներ են: Նրանցից 15.1 հազարը գործազուրկ են:  Երիտասարդների շուրջ 16.6  հազարը առաջին անգամ աշխատանք փնտրողներ են: Այս խմբի մարդիկ աշխատանքի տեղավորվելիս շատ հաճախ գործատուի կողմից մերժվում են քանի, որ գործատուն առաջնությունը տալիս է բարձրագույն կրթություն  և աշխատանքային փորձ և հմտություն ունեցող օտար լեզուների տիրապետող համակարգչի իմացությամբ անձանց: Եվ բնական է, որ 18-30 տարեկան աշխատանք փնտրողների մոտ համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու դեպքում, հաճախ բացակայում է աշխատանքային փորձը:
Դեկտեմբեր ամսին  գործազրկության  նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել 19030 գործազուրկ, որոնց թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է  1437 մարդով: Տարեսկզբից արձանագրվել է գործազրկության նպաստի կասեցման 1624 և դադարեցման  4361 դեպք, որի արդյունքում տնտեսվել է  357.3 մլն դրամ:
Դեկտեմբեր  ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1153 թափուր աշխատատեղ, որոնցից 523-ը  բանվորական մասնագիտությամբ: Թափուր աշխատատեղերից  728- ը կրկնվող են:  Շարունակում են թափուր մնալ բժիշկների, ուսուցիչների, հաշվապահների, վաճառողների, ատաղձագործների, գործակալների, հացթուխների, վարորդների աշխատատեղերը:
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 11315 աշխատանք փնտող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 20.4 %-ով (9394մարդ): Աշխատանքի տեղավորվածներից  6520-ը կանայք են,  2966 -ը երիտասարդներ են:
Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագրով արդյունքները.
Տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել շուրջ 27764  գործազուրկ` նախորդ տարվա 33300-ի փոխարեն: Ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված նպաստառու գործազուրկների թվաքանակը ամսական հաստատված 21000-ի փոխարեն կազմեց շուրջ 24546:
Մասնագիտական ուսուցում. նախատեսված 1470 անձի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 1603 անձ (82 հաշմանդամ): Այս պահին ուսուցումը շարունակում է շուրջ 436 անձ:
՚Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցությունՙ ծրագրով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել նախատեսված 100-ի փոխարեն ծրագրում ընդգրկվել է  117 անձի, որից 47 կին, 8-ը հաշմանդամ:
ՙԱշխատաշուկայում անմրցունակ անձանց  աշխատանքի  տեղավորման աջակցության  նպատակով աշխատավարձի   մասնակի փոխհատուցում գործատուին՚  ծրագրով նախատեսված 180-ի փոխարեն հաշվետու ժամանակահատվածում ընդգրկվել է  194 անձ, որից 91-ը հաշմանդամ:
ՙԱյլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման՚ ծրագրով նախատեսված 30-ի փոխարեն այլ վայր աշխատանքի է գործուղվել  19 գործազուրկ:
2010թ. ՙՙԹափուր աշխատատեղերի տոնավաճառի կազմակերպում՚ ծրագրով իրականացվել է  թվով 6 տոնավաճառ` Վանաձոր, Գյումրի,  Իջևան, Երևան, Գավառ, Աբովյան քաղաքներում, որոնց  մասնակցել է  279 գործատու, 17800 աշխատանք փնտրող: Տոնավաճառների ընթացքում ներկայացվել է 1478 թափուր աշխատատեղ, որից 458-ը լրացվել է: 
ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚-ի կազմակերպում ծրագրում ընդգրկվել է  314 համայնք (որից 31-ը քաղաքային, 283-ը գյուղական) նախորդ տարվա 218-ի փոխարեն: Իրականացվել է  457 ծրագիր` 204699 մարդ/օր ծավալով: Ծրագրում ընդգրկված անձանց թիվը կազմել է 6254, նախորդ տարվա 4703-ի փոխարեն:   Ծրագրի իրականացման համար հատկացված միջոցներից չի ծախսվել 32300,0հազ. դրամ (որը վերբաշխվել է), հիմնականում համայնքների կողմից ներդրումային ծրագրեր չիրականացվելու պատճառով:
“Հետազոտական աշխատանքներ” ծրագրով իրականացվել է ՙՈւսումնասիրություն տնտեսության ճյուղերում՚  թեմայով հետազոտություն, որի նպատակը տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունների գնահատումն է ՀՆԱ-ի աճի տեսանկյունից և ըստ ոլորտների պահանջարկ ունեցող մասնագիտությունների կանխատեսումը:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի