Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Ամսական

 2010թ.                                    2011թ.                                 2012թ.

Հունվար                                    Հունվար                             Հունվար

Փետրվար                                 Փետրվար                             Փետրվար

Մարտ                                       Մարտ                           

Ապրիլ                                       Ապրիլ

Մայիս                                        Մայիս

Հունիս                                       Հունիս

Հուլիս                                        Հուլիս

Օգոստոս                                    Օգոստոս

Սեպտեմբեր                               Սեպտեմբեր

Հոկտեմբեր                                Հոկտեմբեր

Նոյեմբեր                                  Նոյեմբեր

Դեկտեմբեր                               Դեկտեմբեր

 

 Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը  

2012թ. ապրիլի  1-ի  դրությամբ

         «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով  2012թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 78.6 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.8 %-ով (94.5 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.3 %-ը կամ 65.4 հազար: Այս ցուցանիշը տարեսկզբի նկատմամբ նվազել է  5.7 %-ով (69.4 հազ. մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  70.7%-ը, կամ 46.3 հազ. մարդ:
2012թ.ապրիլի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 13262 գործազուրկ, որոնց թիվը տարեսկզբի նկատմամբ նվազել է 8.2 %-ով (14448 մարդ) :
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 2556 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 1516 կանայք են, 747-ը` երիտասարդներ, 50-ը` հաշմանդամներ:
Մարտ ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել 1692 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է` 29.2 % -ով (1309 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 851-ը բանվորական է, իսկ 841-ը ծառայողական: Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 353-ը լրացվել է, 893-ը կրկնվող են /կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով/:
Թափուր աշխատատեղերը որոնք հիմանկանում պահանջարկված են աշխատաշուկայում  բժիշկների  (մարզերում), հաշվապահների, գանձապահների, բուժքույրների, դասավանդողների, ծրագրավողների, անասնաբուժների, անասնաբույծներ, մենեջերների, գործակալների, առաքիչների, համակարգչային օպերատորների, համակարգչային դիզայներների, համակարգչային վերանորոգողների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, ատաղձագործների, փականագործների, կարողների, ավտովերանորոգողների,  վարորդների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, որմնադիրների, կարող-գործողների, վերելակավարների  և այլ  բանվորական մասնագիտություններն են:
Աշխատաշուկայի լարվածությունն մեղմելու նպատակով իրականացվում են զբաղվածության կարգավորմանն ուղղված  պետական ծրագրեր:
2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ  իրականցվել են  հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել `62 աշխատանք փնտրող, որից 29 –ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 194 աշխատանք փնտրող, / ծրագրում ընդգրկվածների թիվը ամսվա ընթացքում կազմում է 256 անձ, որից 171- ը կանայք են, 46-ը երիտասրդներ/:
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 36 չզբաղված անձ, որից 13 կանայք են, 11ը` երիտասարդներ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  կազմակերպվել է 143 աշխատանք փնտրողի ( 103 գործազուրկ, 36 գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերեր և 4 հաշմանդամ) ուսուցման համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող  մասնագիտություններով  դասընթացներ, 116-ը կանայք են, 79-ը` երիտասարդներ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 5 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Մասնագիտություն ունեցող սակայն մասնագիտական աշխատանքային ստաժ չունեցող գործազուրկների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում» ծրագրով` ընդգրկվել է  68 գործազուրկ, որից 2 –ը հաշմանդամ է:
«Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ» ծրագրով հարմարեցվել է 2 աշխատատեղ:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի