Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Հոկտեմբեր

Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 
2010թ.  նոյեմբերի 1-ի  դրությամբ


«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2010թ. նոյեմբերի   1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի  համեմատ նվազել է 0.3 %-ով և կազմում է 7.0%: Այն հանրապետության միջինից բարձր է  Լոռու` 11.1%,  Սյունիքի` 10.1%, Շիրակի` 9.6%, Կոտայքի` 9.3%, Տավուշի` 8.7% մարզերում  և Երևան քաղաքում`8.1%:    
2010թ-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 96.6 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.3%-ով (99.9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 2.7%-ով (99.3 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 84.0%-ը կամ 81.0 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.2 %-ով (82.9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ`4.0 %-ով (84.5հազ. մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  70.0%-ը, կամ 56.8 հազ. մարդ:
Նոյեմբերի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 21125 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է  18.9%-ով  (26046մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 20.2%-ով (26487 մարդ): 
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 9609 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10.9 %-ով (8557 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 2536-ը երիտասարդներ են:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1432  թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է  11.3 % -ով (1614 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ` 14.8%-ով (1680 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, մենեջերների, շուկայագետների,  խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների,  վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարաների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների, հրշեջների  և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրով  նոյեմբերի  1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 157 աշխատանք փնտրող, որից 76–ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 130  աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 99 աշխատանք փնտրող, որից 92-ը  գործազուրկ է,  7-ը` հաշմանդամ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  ընդգրկվել է 1211 մարդ, որից 1141-ը գործազուրկ է, 64-ը հաշմանդամ  և 6-ը երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 12 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 6174 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ 454 ծրագիր, որոնցից 128-ը իրականացվել  է  քաղաքային և 326-ը` գյուղական համայնքներում: 
 Տարեսկզբից կազմակերպվել է  հինգ «Աշխատանքի տոնավաճառ»` Գավառում,  Վանաձորում, Իջևանում, Գյումրիում և Աբովյանում: Աշխատանքի տոնավաճներին մասնակցել են 205 գործատու,  շուրջ 11300 աշխատանք փնտրող և ներկայացվել է   1181 թափուր աշխատատեղ և կանխատեսվում է ևս 633 աշխատատեղ: Արդյունքում 292 աշխատանք փնտրող  տեղավորվել է աշխատանքի:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի