Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Օգոստոս

Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 
2010թ.  սեպտեմբերի 1-ի  դրությամբ


«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2010թ. սեպտեմբերի   1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա  համեմատ մնացել է նույնը և կազմում է 7.0 %: Այն հանրապետության միջինից բարձր է  Լոռու` 11.1%,  Սյունիքի` 10.1 %, Շիրակի` 9.6 %, Կոտայքի` 9.3%, Տավուշի` 8.7% մարզերում  և Երևան քաղաքում`8.1%:    
2010թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է  99.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 %-ով (99.9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ աճել է 0.4%-ով (99.3 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.7 %-ը կամ 83.6 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.2 %-ով (83.8 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 1.1 %-ով (84.5հազ. մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  70.0%-ը, կամ 58.7 հազ. մարդ:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 22975 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է  11.6 %-ով (25993մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 14.8 %-ով (26487 մարդ)  : 
2010 թ. միայն 8 ամսվա ընթացքում գրանցվել է գործազրկության նպաստի կասեցման 1029 դեպք, որից 758 –ը մեկ հարմար աշխատանքից հրաժարման համար և դադարեցման 2883 դեպք,  որից  27-ը` երկու անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու համար: Արդյունքում  տնտեսվել է 243517.6 հազ. դրամ, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  33.8%-ով  (182 040.1  հազ. դրամ):
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 7680 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 23.4%-ով (5883 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 1997-ը երիտասարդներ են:
Օգոստոս ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1846 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է  3.6% -ով (1779 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 39.4 % -ով (1119 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, երկրաբանների, գյուղատնտեսների, գանձապահների, շուկայագետների,  խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների,  վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարաների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների  և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրով  սեպտեմբերի  1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին>> ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 128 աշխատանք փնտրող, նրանցից  62 –ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 139  աշխատանք փնտրող:
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 88 աշխատանք փնտրող, նրանցից  83-ը  գործազուրկ,  5-ը` հաշմանդամ:
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  ընդգրկվել է 1068 անձ, նրանցից 1014-ը` գործազուրկ, 51-ը` հաշմանդամ  և 3-ը` երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 7 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 384 ծրագիր,  5131 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ (281 համայնք,  որից 30-ը քաղաքային, 251–ը գյուղական):
 
 Տարեսկզբից իրականացվել է  երեք «Աշխատանքի տոնավաճառ»` Գավառում (մասնակցել է  55 գործատու,  շուրջ 800 աշխատանք փնտրող և ներկայացվել է   230   թափուր աշխատատեղ, արդյունքում 97 աշխատանք փնտրող  տեղավորվել է աշխատանքի), Վանաձորում (մասնակցել է  39 գործատու և  շուրջ 3000 աշխատանք փնտրող,  ներկայացվել է   615  թափուր աշխատատեղ և կանխատեսվում է ևս 132 աշխատատեղ, արդյունքում 41 աշխատանք փնտրող  տեղավորվել է աշխատանքի) և Իջևանում (մասնակցել է  40 գործատու և  շուրջ 2500 աշխատանք փնտրող,  ներկայացվել է   92 թափուր աշխատատեղ և կանխատեսվում է ևս 50 աշխատատեղ, 15 աշխատանք փնտրող տեղավորվել է աշխատանքի):
ՄԱԿ-ի  հետ համատեղ իրականացվել է մասնագիտական ուսուցման 46 մասնագիտական ուսուցման դասընթացներ թվով 396 աշխատանք փնտրողի համար:  Նրանցից 196-ը  ըստ պայմանագրի կտեղավորվեն աշխատանքի:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի