Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Հուլիս

 

 Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 
2010թ. օգոստոսի 1-ի  դրությամբ

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2010թ. օգոստոսի   1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա  համեմատ նվազել է 0.3 տոկոսով և կազմում 7.0 %: Այն հանրապետության միջինից բարձր է  Լոռու` 11.1%,  Սյունիքի` 10.1 %, Շիրակի` 9.6 %, Կոտայքի` 9.3%, Տավուշի` 8.7% մարզերում  և Երևան քաղաքում`8.1%:    
2010թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է  100.4 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.6 %-ով (101.01 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ աճել է 1.1%-ով (99.3 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.7 %-ը կամ 83.96 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 %-ով (84.7 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0.6%-ով (84.5հազ. մարդ):
Օգոստոսի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 24071գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է  3.9 %-ով (25046մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 9.1%-ով (26487 մարդ): 
2010 թ. միայն 7 ամսվա ընթացքում գրանցվել է գործազրկության նպաստի կասեցման 759 դեպք, որից 512 –ը մեկ հարմար աշխատանքից հրաժարման համար և դադարեցման 2476 դեպք,  որից  22  երկու անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու դեպք`  և արդեն իսկ տնտեսվել է 207600.0 հազ. դրամ, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  40.5%-ով  (147794.2  հազ. դրամ):
Աշխատանքի է տեղավորվել 6759 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 33.9 %-ով (5049 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 1745-ը երիտասարդներ են:
Հուլիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1779 թափուր աշխատատեղ (848- ը կրկնվող են), որը նախորդ ամսվա համեմատ աճել է  12.7%-ով (1579 աշխատատեղ), իսկ նույն ժամանակահատվածի նկատմամբ 55.0%-ով (1149 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, երկրաբանների, գյուղատնտեսների, գանձապահների, շուկայագետների,  խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների,  վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարաների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների  և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրով  օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 120 աշխատանք փնտրող, որից 54–ը հաշմանդամ: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 139  աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 79 աշխատանք փնտրող, որից 75 գործազուրկ և 4 հաշմանդամ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  ընդգրկվել է 935, որից 891-ը գործազուրկ, 41 հաշմանդամ  և 3 երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 7 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 295 ծրագիր,  3903  աշխատանք փնտրողի ընդգրկմամբ (229 համայնք,  որից 27 քաղաքային, 202–ը գյուղական): 
Տարեսկզբից իրականացվել է  երկու «Աշխատանքի տոնավաճառ»` Գավառում (մասնակցել են  55 գործատու,  շուրջ 800 աշխատանք փնտրող և ներկայացվել է   230   թափուր աշխատատեղ, արդյունքում 61 աշխատանք փնտրող  տեղավորվել է աշխատանքի) և Վանաձորում (մասնակցել են  39 գործատու և  շուրջ 3000 աշխատանք փնտրող,  ներկայացվել է   615  թափուր աշխատատեղ և կանխատեսվում է ևս 132 աշխատատեղ, արդյունքում 39 աշխատանք փնտրող  տեղավորվել է աշխատանքի): 
Օգոստոսի 18-ին «Աշխատանքի տոնավաճառ» կկազմակերպվի Իջևանում` 40 գործատուի մասնակցությամբ:
ՄԱԿ-ի  հետ համատեղ իրականացվել է մասնագիտական ուսուցման 46 դասընթացներ` թվով 396 աշխատանք փնտրողի համար: Նրանցից 196-ը  ըստ պայմանագրի կտեղավորվեն աշխատանքի:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի