Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Աշխատանքի տոնավաճառ

Ի՞նչ է աշխատանքի տոնավաճառը
Աշխատանքի տոնավաճառը միջոցառում է, որը հեշտացնում է գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը, և օգնում գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին` աշխատատեղ:
Տոնավաճառի խնդիրն է հանրության լայն շրջանակներում տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելը, ինչպես նաև գործատուների աշխատուժի պահանջարկը լրացնելը:  
Ի՞նչ կարող է տալ աշխատանքի տոնավաճառը գործատուին և աշխատանք փնտրողին

գործատուին

  • Կարճ ժամանակահատվածում հանդիպել մեծ թվով աշխատանք փնտրողների,
  • բարձր որակավորում ունեցող աշխատողներով համալրել թափուր աշխատատեղերը,
  • ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա,
  • գովազդել կազմակերպությունը, արտադրանքը կամ ծառայությունները:

աշխատանք փնտրողին

  • Նույն վայրում հանդիպել բազմաթիվ գործատուների հետ,
  • անմիջապես կապեր հաստատել տարբեր գործատուների հետ,
  • գտնել իր որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք,
  • ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

գործատուին և աշխատանք փնտրողին

  • Ստանալ տեղեկատվություն աշխատաշուկայի միտումների վերաբերյալ,
  • ստանալ տեղեկություններ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ,
  • ստանալ տեղեկություններ ուսումնական հաստատությունների և նրանց ծրագրերի վերաբերյալ,
  • ծանոթանալ տարբեր կազմակերպությունների գործունեությանը` աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվելու և մրցունակ դառնալու նպատակով:

Տոնավաճառը բաց է բոլոր աշխատանք փնտրողների համար:

 

Աշխատանքի տոնավաճառ 2010


Աշխատանքի տոնավաճառ 2009


Աշխատանքի տոնավաճառ 2008


Աշխատանքի տոնավաճառ 2007

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններ:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի