Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Հունիս

Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 
2010թ. հուլիսի 1-ի  դրությամբ

    «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա  համեմատ նվազել է 0.2 տոկոսով և կազմում 7.1 %: Այն հանրապետության միջինից բարձր է  Շիրակի` 12.4 %, Սյունիքի` 11.4 %, Լոռու` 11.2%,  Կոտայքի` 9.8%, Տավուշի` 9.0% մարզերում  և Երևան քաղաքում`7.8%:    
2010թ.-ի հուլիս 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է  101.3 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.3 %-ով (101.04հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2.0%-ով (99.3 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.8 %-ը կամ 84.9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.95 %-ով (84.1 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0.5%-ով (84.5հազ. մարդ):
Հուլիս 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 24748 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է  4.4 %-ով (23707մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 6.6 %-ով (26487 մարդ): 
Տարեսկզբից արձանագրվել է   օրենսդրությամբ սահմանված կարգով գործազրկության նպաստի կասեցման 505 և դադարեցման  1708 դեպք, որի արդյունքում չի վճարվել (տնտեսվել է) 142755.9 հազ. դրամ:
Աշխատանքի է տեղավորվել 5744 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36.5 %-ով (4208 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 1468-ը երիտասարդներ են:
     Հունիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1450 թափուր աշխատատեղ (755- ը կրկնվող են), որը նախորդ ամսվա համեմատ աճել է  3.2 % -ով: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, իրավաբանների, գյուղատնտեսի, գանձապահների, շուկայագետների,  խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների,  վաճառողների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրով  հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված 90 –ի փոխարեն տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 107 աշխատանք փնտրող, որից 51 –ը հաշմանդամ: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 139  աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` նախատեսված 51 –ի փոխարեն ընդգրկվել է 71 աշխատանք փնտրող, որից 67 գործազուրկ և 4 հաշմանդամ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  նախատեսված 733 –ի փոխարեն ընդգրկվել է 950, որից 906-ը գործազուրկ, 41 հաշմանդամ  և 3 երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում»  ծրագրով նախատեսված 15 –ի փոխարեն  6 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 218 ծրագիր,  2898  աշխատանք փնտրողի ընդգրկմամբ (184 համայնք,  որից 22 քաղաքային, 162 –ը գյուղական): 
Տարեսկզբից իրականացվել է  երկու «Աշխատանքի տոնավաճառ», Գավառում (մասնակցել են  55 գործատու,  շուրջ 800 աշխատանք փնտրող և ներկայացվել է   230   թափուր աշխատատեղ) և Վանաձորում (մասնակցել են  39 գործատու և  շուրջ 3000 աշխատանք փնտրող ,  ներկայացվել է   615  թափուր աշխատատեղ և կանխատեսվում է ևս 132 աշխատատեղ:  
ՄԱԿ-ի  հետ համատեղ իրականացվում է մասնագիտական ուսուցման դասընթացներ թվով 396 աշխատանք փնտրողի համար: Նրանցից 196-ը  ըստ պայմանագրի կտեղավորվեն աշխատանքի:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի