Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում
Ծրագրի նպատակը գործազուրկներին և աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովմանը, նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող և մատչելի աշխատանքների իրականացմանն աջակցելն է: Ծրագիրն ունի սոցիալական օգտակար ուղղվածություն և նպատակաուղղված է համայնքի սոցիալ-կենցաղային նշանակության աշխատանքների կատարմանը:
Ծրագիրն ընդգրկում է հետևյալ ոլորտները.
-
ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, նորոգման, կառուցման, կանաչապատման, ծառատնկման, և անտառի վերականգնման օժանդակ աշխատանքներ,
-
արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքներ,
-
սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների` դպրոցների, մանկապարտեզների, բուժհիմնարկների, մանկատների, ծերանոցների և նմանատիպ այլ կազմակերպությունների նորոգման օժանդակ աշխատանքներ,
-
սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքներ,
-
ջրավազանների և ոռոգման համակարգերի, ջրմուղ-կոյուղի ցանցի նորոգման օժանդակ աշխատանքներ,
-
պատմաճարտարապետական հուշարձանների, մշակութային օջախների վերանորոգման օժանդակ աշխատանքներ:
Ծրագրում, ըստ առաջնահերթության, կարող են ընդգրկվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված.
-
գործազուրկները,
-
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք,
-
աշխատանք փնտրող այլ անձինք:
Ծրագրում ընդգրկման կարևոր պայման է.
Ծրագրի տևողությունը
Աշխատավարձը և նրա վճարման կարգը
Վարձատրվող հասարակական աշխատանքների օրական վարձը կազմում է նվազագույն աշխատավարձի 8%-ը
-
Ծրագրում ընդգրկված գործազրկության նպաստ ստացող անձանց գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է ծրագրին մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
-
Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, որպես եկամուտ չի հաշվարկվում:
-
Ծրագրում ընդգրկված անձանց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջները:
-
Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր:
-
Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:
Վարձատրվող հասարակական աշխատանքների պատասխանատուները և իրականացնող կողմերը.
-
Մարզպետների (Երևանի քաղաքապետ) զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովներ
-
Տեղական ինքնակառավարման մարմիններ
-
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
-
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
-
"Զբաղվածության պետական ծառայություն" գործակալություն
-
Ծրագիրն իրականացնող կազմակերպություն:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ:
|