Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Մայիս

Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի
իրավիճակը 2010թ. հունիսի 1-ի  դրությամբ


«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2010թ. հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա  համեմատ նվազել է 0.2տոկոսով և կազմում 7.1 %: Այն հանրապետության միջինից բարձր է  Շիրակի` 12.4 %, Սյունիքի` 11.4 %, Լոռու` 11.2%,  Կոտայքի` 9.8%, Տավուշի` 9.0% մարզերում  և Երևան քաղաքում`7.8%:    
2010թ. հունիս 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է  101.8 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.6 %-ով (101.2հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2.5%-ով (99.3 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.4 %-ը կամ 84.95 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 %-ով (83.9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0.5 %-ով (84.5հազ. մարդ):
Հունիս 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 25373 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է  13.9 %-ով (22286 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 4.4 %-ով (26487 մարդ): 
Տարեսկզբից արձանագրվել է օրենսդրությամբ սահմանված կարգով գործազրկության նպաստի կասեցման 490 և դադարեցման  1594 դեպք, որի արդյունքում չի վճարվել (տնտեսվել է) 136.916.4 հազ. դրամ:
Աշխատանքի է տեղավորվել 4665 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 34.0%-ով (3481 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 1199-ը երիտասարդներ են:
Մայիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել  1440 թափուր աշխատատեղ (755-ը կրկնվող են), որը նախորդ ամսվա համեմատ աճել է  3.2% -ով: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, իրավաբանների, գյուղատնտեսի, գանձապահների, շուկայագետների,  խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների,  վաճառողների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրով  հունիսի 22-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված 90–ի փոխարեն տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 91 աշխատանք փնտրող, նրանցից 38–ը` հաշմանդամ: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 139 աշխատանք փնտրող:
   «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` նախատեսված 51 –ի փոխարեն ընդգրկվել է 62 աշխատանք փնտրող, այդ թվում`  58 գործազուրկ և 4 հաշմանդամ:
  «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով  նախատեսված 733–ի փոխարեն ընդգրկվել է 858 անձ, այդ թվում` 817 գործազուրկ, 38 հաշմանդամ  և 3 երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ:
   «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով նախատեսված 15–ի փոխարեն  5 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:  
   «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 174 ծրագիր`  2411  աշխատանք փնտրողի ընդգրկմամբ (148 համայնք,  որից 21-ը քաղաքային, 127–ը գյուղական):  
    Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հունիսի 18-ին կազմակերպվեց «Աշխատանքի տոնավաճառ», որտեղ մասնակցեցին  55 գործատու և  շուրջ 800 աշխատանք փնտրող, տոնավաչառի ընթացքում  ներկայացվել է   230   թափուր աշխատատեղ:  
ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվում է մասնագիտական ուսուցման դասընթացներ թվով 396 աշխատանք փնտրողի համար: Նրանցից  196-ը  ըստ պայմանագրի կտեղավորվեն աշխատանքի:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի