Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Ապրիլ

    Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 
2010թ. մայիսի 1-ի  դրությամբ

"Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության տվյալներով 2010թ. մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ մնացել է անփոփոխ և կազմում է 7.3 %: Այն հանրապետության միջինից բարձր է  Շիրակի` 12.4%, Սյունիքի` 11.4 %, Լոռու` 11.2%,  Կոտայքի` 9.8%, Տավուշի` 9.0% մարզերում  և Երևան քաղաքում`7.8%:    
2010թ.-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է  101.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.5%-ով (101.2հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 1.5%-ով (100.2 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.8 %-ը կամ 85.2 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.9%-ով (81.2 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0.4%-ով (84.9հազ. մարդ):
Ապրիլ ամսին գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 26112 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է  32.0%-ով (19783 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 1.4%-ով (26487 մարդ):
Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 3662 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 33.3 %-ով (2748 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 961-ը երիտասարդներ են:
Ապրիլ ամսվա ընթացքում գործատուների կողմից գործակալություն է ներկացվել  1396 թափուր աշխատատեղ (455- ը կրկնվող են), որը նախորդ ամսվա համեմատ աճել է  20.4% -ով: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, գանձապահների, շուկայագետների,  խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների,  վաճառողների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, գրաշարների, հորատողների և այլ  բանվորական մասնագիտություններով են:
Բնակչության զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրի  շրջանակներում  մայիսի 1-ի դրությամբ ունենք հետևյալ արդյունքները.
"Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին" ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 73 աշխատանք փնտրող, որից 28-ը հաշմանդամ: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 155  աշխատանք փնտրող:
"Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն" ծրագրում ընդգրկվել է 50 աշխատանք փնտրող:
"Մասնագիտական ուսուցման կազմակերպում" ծրագրում ընդգրկվել է 336 գործազուրկ, 15 հաշմանդամ  և 1 երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ:
"Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում" ծրագրով 5 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
"Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման" ծրագրերով հաստատվել է 88 ծրագիր,  1107 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ, որից 86 ծրագիր` 1061 աշխատանք փնտրողի մասնակցությամբ արդեն ընթացքի մեջ է:
Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում և Երևան քաղաքում ՄԱԿ-ի  հետ համատեղ իրականացվում է մասնագիտական ուսուցման դասընթացներ թվով 396 աշխատանք փնտրողի համար` համակարգչային հաշվապահություն, համակարգչային գործավարություն, դիմահարդար, վաճառող, պանրագործ, տրակտորիստ, բետոնագործ, ծաղկի դիզայն, վարսահարդար, բուսաբույծ-այգեգործ, խոզաբույծ, էլեկտրիկ- փականագործ, կարող, հացթուխ և այլ մասնագիտություններով: Նրանցից 196-ը  ըստ պայմանագրի կտեղավորվեն աշխատանքի: 

    

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի