Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Աշխատանքի տոնավաճառ 2010

Աշխատանքի տոնավաճառ Գավառում
                                                                
Ս/թ. հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: 
Քաղաք Գավառում կազմակերպված աշխատանքի տոնավաճառը 2010 թվականի ընթացքում նախատեսված տոնավաճառներից առաջինն էր, որին մասնակցեցին շուրջ 55 գործատու և շուրջ 800 աշխատանք փնտրող, նրանցից 500-ը տոնավաճառի վերաբերյալ տեղեկացել էին զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններից,  աշխատանքի տոնավաճառի ընթացում ներկայացվեց  շուրջ 230 թափուր աշխատատեղ:  Համաձայն Գավառի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների` նոյեմբերի 1-ի դրությամբ, տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 99 անձ: 

 

 

 
Աշխատանքի տոնավաճառ Վանաձորում

Ս/թ. հուլիսի 7-ին,  Վանաձոր քաղաքում` «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատում, պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: 
Վանաձորի տոնավաճառին մասնակցեցին 39 գործատու և շուրջ 3000 աշխատանք փնտրող, ներկայացվեց  շուրջ 615 առկա և 132 սպասվող թափուր աշխատատեղ: Համաձայն Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների` նոյեմբերի 1-ի  դրությամբ, տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 67 անձ: 


       

 

 

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

Ս/թ. օգոստոսի 18-ին,  Իջևան քաղաքում, պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ:  
Իջևան քաղաքում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին 40 գործատու և շուրջ 2500 աշխատանք փնտրող,  աշխատանքի տոնավաճառի ընթացում ներկայացվեց  շուրջ 92 առկա և 50 սպասվող թափուր աշխատատեղ:   Ըստ Իջևանի զմկ-ի կողմից ներկայացված տվյալների` նոյեմբերի 1-ի  դրությամբ, տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 52 անձ: 





Աշխատանքի տոնավաճառ Գյումրիում

Ս/թ.սեպտեմբերի 8-ին,  Գյումրի  քաղաքում, պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին մասնակցեց 34 գործատու, ներկայացվեց շուրջ  115 թափուր և 137 կանխատեսվող  աշխատատեղ և մասնակցեց շուրջ 2500-3000 աշխատանք փնտրող: Ըստ Գյումրու զմկ-ի կողմից ներկայացված տվյալների` նոյեմբերի 1-ի  դրությամբ, տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 70 անձ: 

Աշխատանքի տոնավաճառ Աբովյանում

Ս/թ. հոկտեմբերի 29-ին,  Աբովյան քաղաքում, պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ:  
Կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին 37 գործատու և շուրջ 2500 աշխատանք փնտրող,  աշխատանքի տոնավաճառի ընթացում ներկայացվեց  շուրջ 130 առկա և 45 սպասվող թափուր աշխատատեղ:   Ըստ Աբովյանի զտկ-ի կողմից ներկայացված նախնական տվյալների` նոյեմբերի 1-ի  դրությամբ, տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 4 աշխատանք փնտրող: 

Աշխատանքի տոնավաճառ Երևանում

Ս/թ. նոյեմբերի 13-ին,  Երևան  քաղաքում, Կառավարական 3 շենքում  պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ:  
Երևանի  տոնավաճառին մասնակցեց 81 գործատու և շուրջ 6500 աշխատանք փնտրող, ներկայացվեց 280 առկա և 192 սպասվող թափուր աշխատատեղ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններ:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի