Փետրվար
Զբաղվածության ցուցանիշները հանրապետությունում 2010թ-ի մարտի 1-ի դրությամբ
"Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության տվյալներով 2010թ. մարտի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ աճել է 0,2 տոկոսային կետով և կազմում է 7.3%: Այն հանրապետության միջինից բարձր է Շիրակի` 12.4 %, Սյունիքի` 11.4 %, Լոռու` 11.2%, Կոտայքի` 9.8%, Տավուշի` 9.0%, մարզերում և Երևան քաղաքում 7.8%: Հանրապետությունում ըստ ԱՎԾ-ի զբաղվածների թիվը կազմում է 1073.4 հազ. մարդ և տնտեսապես ակտիվ բնակչության (զբաղված գումարած գործազուրկ) թիվը` 1157.0 հազ. մարդ: Աշխատանք փնտրողների թիվը մարտի 1-ի դրությամբ կազմել է 99.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.8 %-ով (94.9հազ. մարդ): Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմում է 66.4 % կամ 66.2 հազ. մարդ, երիտասարդների տեսակարար կշիռը` 20.9% կամ 20.8 հազ, մարդ: Չզբաղված անձանց թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.5% կամ 85.3 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.9%-ը կամ 83.6 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.4%-ով (75.7 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը շարունակում է բարձր մնալ և կազմում է 70.4%:
Փետրվար ամսին աշխատանքի է տեղավորվել 983 աշխատանք փնտող: Աշխատանքի տեղավորվածներից 518-ը (52.7%-ը) կանայք են,259-ը (26.3%-ը) երիտասարդներ են: Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ պետական ծրագրով փետրվարի մեկի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
-
<<Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին>> ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 35 աշխատանք փնտրող,
-
<<Գործազուրկներին այլ վայր աշխատանքի գործուղելու կապակցությամբ նյութական ծախսերի հատուցում>> ծրագրում ընդգրկվել է 2 գործազուրկ:
Փետրվար ամսին գործազրկության նպաստ ստացողների թիվը կազմել է 26131 գործազուրկ:
Զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկած անձանց թիվը
ԶՏԿ-ներում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ խմբերում ընդգրկված անձանց թվաքանակը
|