ՍՊՈԿ ծրագիր
2009 թվականին ավարտվեց ՀԲ Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարում/ՍՊՈԿ/ 2005-2009 ծրագիրը, որի 2-րդ "Աշխատանք և զբաղվածություն" բաղադրիչի շրջանակներում իրականացվել է.
-
ՏՏ սարքավորումների գնում և տարածքային կենտրոններում համակարգչային լոկալ ցանցերի տեղադրում,
-
ՏՏ սարքավորումներն օգտագործողների և ՏՏ համակարգերը շահագործողների ուսուցում,
-
Զբաղվածության տարածքային 15 կենտրոնների վերանորոգում,
-
Առաջին անգամ աշխատանքի տոնավաճառներ են կազմակերպվել Երևանում, Աբովյանում, Գորիսում,
-
Աշխատանքի փորձնական ակումբներ ստեղծվեցին Գորիսի, Աբովյանի և Էրեբունի, Նուբարաշենի տարածքային կենտրոններում, որոնց օրինակով հանրապետությունում այլ միջազգային ծրագրերի շրջանակներում բացվեցին ևս 8 աշխատանքի ակումբներ ԱՄՆ ՄԶԳ ՍՊՀՀ ծրագրի աջակցությամբ,
-
Աշխատաշուկայի և Գյումրի քաղաքի հաշմանդամների աշխատանքային հիմնախնդիրների հետազոտություն, որի արդյունքները հիմք հանդիսացան Գյումրի քաղաքում հաշմանդամների աշխատանքային վերականգնողական կենտրոնի ստեղծման համար,
-
Գյումրի քաղաքում հաշմանդամների աշխատանքային վերականգնողական կենտրոնի ստեղծում,
-
Երևան քաղաքում Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ստեղծում,
-
Անձնակազմի զարգացման և ղեկավարության վերապատրաստման սեմինարների իրականացում համատեղ հայ-շվեդալիտվական ծրագրի հետ,
-
Տեղեկատվական նյութերի տպագրում:
|